Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Վերջնագիր

Վերջնագիր
12.03.2024 | 09:15

Փաստորեն, Ալիևը վերջնագիր է ներկայացնում կապիտուլյանտ դավաճաններին, իսկ նրանք էլ ծպտուն չեն հանում՝ համաձայնելով այն կատարել:

Երևի հենց այս դավադրության համար էին հանդիպել դավաճան Գրիգորյան ազգանունով փոխվարչապետը և Շահին Մուստաֆաևը՝ Ադրբեջանի փոխվարչապետը:

Ինչպես և սպասվում էր, Նիկոլի նման թուրքի դեմ ծնկածին նույնիսկ չի հաջողվում Ադրբեջանից պահանջել դուրս բերել իր զորքերը Արծվաշենից և իր օրոք գրավված տարածքներից:

Բաքուն թքած ունի Նիկոլի բոլոր առաջարկների վրա:

Ավելին՝ Ալիևը մտնելու է Երևան:

Իսկ ի՞նչ է անում հայաստանցին:

Այո՛, ոչինչ, քաղաքականությամբ չեն զբաղվում և իբր դեմ են բոլորին:

Դե ինչ, Տավուշի մարզով անցնող Երևան-Թբիլիսի ճանապարհը փակվելու է, ինչպես ադրբեջանցիները փակեցին Գորիս-Կապան ճանապարհ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ